հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ինքնամեկուսացման նոր կանոններ՝ ՀՀ մուտք գործող անձանց համար

Ինքնամեկուսացման նոր կանոններ՝ ՀՀ մուտք գործող անձանց համար

Այսուհետ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14 օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

՛՛Տվյալ անձանցից թեստավորման համար նմուշառումը կարող է իրականացվել բացառապես իրենց գտնվելու (ինքնամեկուսացման) վայրում՝ լաբորատորիայի աշխատակիցների այցելության միջոցով:

Իսկ արտերկրում կատարված թեստավորման բացասական պատասխանի առկայությունը ՀՀ ժամանող անձանց չի ազատում ինքնամեկուսացման պահանջից՛՛,-նշել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

 

  • Կիսվել: