կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
«Ինեկոբանկի» հաճախորդների համար առ այսօր անհասանելի են որոշ ծառայություններ

«Ինեկոբանկի» հաճախորդների համար առ այսօր անհասանելի են որոշ ծառայություններ

«Ինեկոբանկի» հաճախորդների համար առ այսօր անհասանելի են որոշ ծառայություններ:

Արդեն տասներորդ օրն է, ինչ «Ինեկոբանկի» հաճախորդները  տեխնիկական խնդիրների պատճառով չեն կարողանում էլեկտրոնային եղանակով վճարումներ կատարել և գործարքներ իրականացնել։

Դեռևս հունվարի 20-ին «Ինեկոբանկից» հայտնել էինք, որ  ծրագրային թարմացում է նախատեսվում:

Մասնավորապես՝ նշել էին. ՛՛Այսուհետ բոլոր գործարքների հաստատումը կատարվելու է անմիջապես ներքին համակարգից, ինչի պատճառով հունվարի 21-25-ը անհասանելի կլինեն բանկոմատները, տերմինալները և կսահմանափակվի գործարքների հնարավորությունը՛՛:

Նշվում էր նաև, որ թարմացման արդյունքում ներդրվելու է սեփական գերժամանակակից պրոցեսինգային կենտրոն, ինչը պիտի ընձեռեր նոր թվային լուծումներ մշակելու հավելյալ ճկունություն և արագություն։

Քանի որ խնդիրը մինչ օրս լուծված չէ, բանկի հաճախորդներից շատերն իրենց դժգոհությունն են արտահայտում անմիջապես բանկի ֆեյսբուքյան էջում՝ գրելով, որ կհրաժարվեն բանկի ծառայություններից

Նրանք նշում են նաև, որ բացի այն, որ կան տեխնիկական խնդիրներ, բանկը նաև չի արձագանքում հեռախոսազանգերին։

Ինեկոբանկի ֆեյսբուքյան էջում օգտատերերից մեկըն գրել է, որ մի կերպ պատասխանել են, իբրև թե տեղյակ են խնդրին և մեկ օրում կլուծեն, սակայն արդեն մեկ շաբաթ է՝ միևնույն վիճակն է

Օգտատերերից մեկ ուրիշն էլ բողոքել է, որ իր կատարած փոխանցումը երկրորդ օրն է, ինչ սպասման մեջ է:

Նշենք, որ տեխնիկական խնդիրներ վերաբերյալ բանկի վերջին անդրադարձը եղել է հունվարի 28-ին, երբ նշել են, որ հնարավոր ամեն ինչ արվում է ծառայությունների հասանելիությունը վերականգնելու համար, սակայն խնդիրը մինչ օրս լուծված չէ:

 

  • Կիսվել: