հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ինչու՞ եք ասում՝ Արթուրն ինքնասպան է եղել․ մահացած զինծառայողի հարազատները բողոքի ակցիա են անում ԱԺ շենքի մոտ

Ինչու՞ եք ասում՝ Արթուրն ինքնասպան է եղել․ մահացած զինծառայողի հարազատները բողոքի ակցիա են անում ԱԺ շենքի մոտ

Մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները բողոքի ակցիա են անում ԱԺ շենքի մոտ։ Հարազատները պահանջում են պարզել՝ ինչ հանգամանքներում է մահացել իրենց որդին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Ես իմ զինվորին եմ ուզում, 20 տարի որբ պահեցի, ես սրտից հիվանդ եմ, բալես իմ խնամքի տակ էր, բերեք իմ բալին։ Ով ա սպանել, բերեք։ Ինչի համար են սպանել, եթե իմ երեխեն խելոք է եղել։ Իմ երեխեն ոչ ծխող էր, ոչ խմող։ Ինչի են սպանել»,- ասաց Արթուր Աջամյանի մայրը՝ Ֆերոյան Գոհարը:

Նա ասաց, որ դեկտեմբերի 1-ին է խոսել որդու հետ․

«Ասել է դիրքերում եմ, ամեն ինչ լավ է, ոչ  մի կռիվ չկա, երանի թուրքի ձեռով գնար, քան թե հայի ձեռով իմ բալեն գնար»։

  • Կիսվել: