ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ինչու են կորոնավիրուսով վարակված հիվանդներից ոմանք ավելի քան 40 օր հիվանդանոցում. նախարարի պարզաբանումը

Ինչու են կորոնավիրուսով վարակված հիվանդներից ոմանք ավելի քան 40 օր հիվանդանոցում. նախարարի պարզաբանումը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անգիր չի հիշում, թե հատկապես որքան միջոցներ են անհրաժեշտ կորոնավիրուսով վարակված մեկ պացիենտի համար։ Այս մասին նա ասաց ԱԺ նիստում՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի հարցին։

Այվազյանը նախարարին խնդրեց ներկայացնել թեկուզ մոտավոր տվյալներ, քանի որ կան պացիենտներ, որոնք արդեն 40 օր է՝ հիվանդանոցում են, եւ ինքն ուզում է իմանալ պատճառը։

Թորոսյանը, դիմելով ԱԺ գործընկերներին, ասաց. «Դուք ինչ-որ կասկածնե՞ր ունեք, որ մենք արհեստականորեն մեր քաղաքացիներին հիվանդանոցներում կամ հյուրանոցներում ենք պահում։

Եթե կան նման կասկածներ, շատ եմ ափսոսում։ Մենք ցանկանում ենք մեր քաղաքացիներին, որքան հնարավոր է շուտ, առողջ տեսնել։ Այո, կան պացիենտներ, որոնք նույնիսկ 40 օրից ավելի են մնում ինչպես հիվանդանոցներում,  այնպես էլ հյուրանոցներում։

Դա տեղի է ունենում այն դեպքում, երբ քաղաքացիները ծանր են տանում հիվանդությունը, կամ նրանց օրգանիզմում վիրուս է հայտնաբերվում։ Քաղաքացիները հիվանդանոցներում եւ հյուրանոցներում են գտնվում բացառապես առողջապահության տեսակետից, եւ հաշվի առնելով ախտանիշների առկայությունն ու առողջական վիճակը»։

  • Կիսվել: