երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ինչու են ԱԺ դարպասները նորից զոդում և պարսպի երկայնքով փշալար անցկացնում. Պարզաբանում ԱԺ-ից

Ինչու են ԱԺ դարպասները նորից զոդում և պարսպի երկայնքով փշալար անցկացնում. Պարզաբանում ԱԺ-ից

Հայաստանի ԱԺ աշխատակազմը որոշել է անվտանգության լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել շենքի համար, որի նպատակով ԱԺ դարպասները նորից զոդում են և պարիսպների երկայնքով փշալար անցկացնում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։

«Այս աշխատանքները պետք է իրականացվեին շատ ավելի վաղ, բայց որոշակի պատճառներով դրանք հետաձգվել էին, իսկ այժմ իրականացվում են»,- ասաց Խաչատրյանը՝ հերքելով լուրերը, թե հնարավոր է` հոսանք միացվի փշալարերին։

Ավելի վաղ «Հրպարակ.-ը գրել էր, որ ԱԺ պարիսպների երկայնքով փշալար են անցկացնում և պատի երկարությամբ նաև հոսանքալարեր են անցնում, ուստի չի բացառվում, որ հոսանք միացվի փշալարերին։

  • Կիսվել: