շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի հերթական նիստը (Ուղիղ)

Մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի հերթական նիստը (Ուղիղ)

Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 7-ին շարունակում է իր հերթական նիստերը:

Օրակարգում ընդգրկված է 17 հարց, որոնց թվում են ԲԴԽ անդամի ընտրության հարցը, որը կքննարկվի չորեքշաբթի օրվա 2-րդ մասում, եւ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը, որը կքննարկվի ԲԴԽ անդամի ընտրությունից հետո:

Որակարգում են նաեւ հետեւյալ հարցերը.

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,

 «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին,

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին:

  • Կիսվել: