Ինչու Ավշարի բնակիչները ջուր չունեն. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ Արարատ խոշորացված համայնքի Ավշար բնակավայրում տևական ժամանակ է՝ խմելու ջրի խնդիր կա: Մի քանի փողոցներում մեկուկես ամիս է՝ խմելու ջուր չունեն, սակայն հարցը չի լուծվում, և բանն արդեն հասել է բողոքի ցույցերի, բունտի: Խոշորացված համայնքը ղեկավարող ՔՊ-ական Ասլան Ավետիսյանին էինք դիմել՝ հասկանալու, թե ինչու բնակիչները ջուր չունեն։ Նա ասել էր՝ գրավոր դիմեք։
Բայց մինչ նա մեր գրավոր հարցմանը կպատասխանի, Ավշարի հուսահատված բնակիչները կրկին դիմել են մեզ: Ասում են, որ վիճակը բարելավվելու փոխարեն ավելի է վատացել. եթե նախկինում 2 օրը մեկ գոնե ցիստեռնով ջուր էր ուղարկում համայնքապետը՝ ամեն բնակչին մի քանի հարյուր լիտր ջուր էին տալիս, արդեն մեկ շաբաթ է՝ դա էլ չի անում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում


