հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ինչպիսին կլիներ աշխարհն առանց պատվաստանյութի․ Արսեն Թորոսյանը փաստեր է ներկայացրել

Ինչպիսին կլիներ աշխարհն առանց պատվաստանյութի․ Արսեն Թորոսյանը փաստեր է ներկայացրել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հիշեցրել է, թե ինչի է նման աշխարհը, երբ չկա պատվաստանյութ մի վարակիչ հիվանդության դեմ, որը կարող է մահվան պատճառ դառնալ։

Նա մասնավորապես գրել է․

«Ցանկանում եմ օգտագործել այս վատ «առիթը» ու հիշեցնել բոլորին, հատկապես պատվաստանյութերին դեմ անձանց՝ անտիվաքսերին, թե ինչի է նման աշխարհը, երբ չկա պատվաստանյութ մի վարակիչ հիվանդության դեմ, որը կարող է մահվան պատճառ դառնալ։

  • Նույնն էր աշխարհը, երբ չկար կարմրուկի պատվաստանյութը և միլիոնավոր երեխաներ մահանում էին կարմրուկից...
  •  Նույնն էր աշխարհը, երբ չկար բնական ծաղիկի պատվաստանյութը և միլիոնավոր մարդիկ մահանում էին բնական ծաղիկից...
  • Նույնն էր աշխարհը, երբ չկար պոլիոմիելիտի պատվաստանյութը և հարյուր հազարավոր երեխաներ և մեծահասակներ մահանում և հաշմանդամ էին դառնում պոլիոմիելիտից...

 Նույնը կլինի աշխարհը, եթե չլինեն այս և շատ այլ պատվաստանյութեր և մենք բոլորով չպատվաստվենք դրանցով...

Հ.Գ. սպասելով նոր՝ կյանք փրկող պատվաստանյութի...»։

  • Կիսվել: