շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ինչո՞ւ Ծառուկյանին թույլ չեն տվել Հիսուս Քրիստոսի արձանը կառուցել Հատիսի գագաթին. Նախարարը պարզաբանեց

Ինչո՞ւ Ծառուկյանին թույլ չեն տվել Հիսուս Քրիստոսի արձանը կառուցել Հատիսի գագաթին. Նախարարը պարզաբանեց

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսել է այն մասին, թե ինչու Գագիկ Ծառուկյանին թույլ չի տրվել հենց Հատիս լեռան  գագաթին կառուցել Հիսուս Քրիստոսի արձանը:

«Մասնագիտական որոշակի եզրակացություններ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի կողմից տրվել են, թե ամրոցի տարածքը ինչքանն է եւ որտեղից է, որ այլեւս ամրոցի հետ կապված հետքեր չկան եւ որտեղ արդեն մենք խնդիր չենք ունենում հուշարձանի հետ կապված: Համապատասխան քարտեզները մենք կոմունիկացրել ենք «Ծառուկյան» հիմնադրամի հետ: Ֆորմալ գործընթաց դեռեւս չկա:

Այն տարածքում, որը հուշարձան չի լինի, որեւէ այլ բանի տեղադրումը ԿԳՄՍՆ-ի տեսանկյունից չի առնչվում մեր լիազորություններին: Եթե հուշարձանից դուրս պետք է տեղադրվի արձան, այն կարող է տեղադրվել, որովհետեւ դա այլեւս չի խաթարի հուշարձանի գոյությունը, որը կա այնտեղ»,-ասաց նա:

Անդրեասյանի խոսքով, «Ծառուկյան» հիմնադրամի հետ ստորագրվել է հուշագիր, որի շրջանակներում հիմնադրամը ֆինանսավորում է պեղումները:

«Ինչպես գիտեք՝ Հատիս լեռան գագաթին հայտնաբերվել էին հնատիպ ամրոցի հետքեր և եղանակային պայմաններից ելնելով պեղումները կմեկնարկեն հունիսից: Համենայն դեպս համապատասխան ընթացակարգերն արված են, պեղումների համար անհրաժեշտ գումարները փոխանցված են: Մեր Հնագիտության և ազգագրության ինստիտուտը պետք է իրականացնի պեղումները:

«Ծառուկյան» հիմնադրամը նաև պատրաստակամություն էր հայտնել, որ եթե ամրոցի վերականգնման հնարավորություն լինի, դրան նույնպես համապատասխան աջակցություն ցուցաբերել»,-ասաց նախարարը:

  • Կիսվել: