Ինչո՞ւ են Պուշկինի անվան դպրոցի տնօրենին ազատել պաշտոնից. ԿԳՄՍՆ պարզաբանումը
Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Նատալյա Ստեփանյանը երկու անգամ չի հաղթահարել դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հարցազրույցի փուլը։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ԿԳՄՍՆ-ից։
«Նրա պաշտոնավորման ժամկետը լրացել է դեռևս 2024 թվականի մարտի 29-ին։ Թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հարցազրույցի փուլին մասնակցել է նաև նախկին տնօրենը։ Վերջինս, արդեն երկրորդ անգամ չհաղթահարելով հարցազրույցի փուլը, բողոքարկել է դրա արդյունքները։ Այժմ ընթանում է բողոքարկման գործընթաց՝ համաձայն ՀՀ կառավարության 2023 թ․ թիվ 181-Ն որոշման»,– ասված է հաղորդագրությունում։