Ինչի՞ համար պիտի փոշմանեի. Ծառուկյանը՝ 5 տարի առաջ Փաշինյանին ընտրելու մասին
Ինչի համար պետք է փոշմանեի, ինչ-որ բա՞ն է փոխվել: Երկրում անվտանգությունը, բարեկեցությունը փոխվե՞լ է: Այս մասին, այսօր Հակակոռուպցին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք չի փոշմանել, որ 5 տարի առաջ ԲՀԿ-ն ընտրել է Նիկոլ Փաշինյանին:
Ինչ վերաբերում է ընտրակաշառքը տալու մեջ իրեն մեղադրանք առաջադրելուն, ԲՀԿ առաջնորդն ասաց. «Եթե ես մեղավոր լինեի, վաղեմության ժամկետն անցել է, ես կհամաձայնեի, որ վաղեմության ժամկետով գործը կարճվեր»:
Դիտարկմանը, որ ցուցակներ են հրապարակվել, որ պետք է գումարներ տրվեին ընտրողներին, նա արձագանքեց. «Բայց իմ մոտից են գտե՞լ, որ ինձ հարցնում եք: Որտեղից գտել են, գնացեք իրենցից հարցրեք, թող պատասխանեն»: Նա հավելեց, որ 5 տարի է նույնն բանն է ասում, որ ինքը ընտրակաշքի հետ որեւէ առնչություն չունի:
Նշենք, որ այսօր՝ մայիսի 8-ին, Հակակոռուպցիոն դատարանում` նախագահությամբ դատավոր Արամ Գրիգորյանի, մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործի քննությունը։


