ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա օրերին

Ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա օրերին

Մայրաքաղաքում այսօր կեսօրից հետո, հունիսի 14-16-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ: Հունիսի 17-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ՝ հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Մարզերում այսօր կեսօրից հետո, հունիսի 14-16-ը շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո, 17-ին, 18-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: 

 

Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։

  • Կիսվել: