ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Ինչ ավտոբուս էլ բերեք, այս խայտառակ ասֆալտապատման դեպքում ոչ մի տրանսպորտ չի դիմանալու. Սուքիասյան

Ինչ ավտոբուս էլ բերեք, այս խայտառակ ասֆալտապատման դեպքում ոչ մի տրանսպորտ չի դիմանալու. Սուքիասյան

Տրանսպորտի թանկացման նախագիծը հերթական անգամ հետաձգելը եւս մեկ ահազանգ է երեւանցիների համար, եւ իշխանությունները պետք է իրենց ուշադրությունը սեւեռեն դրա վրա, որ այդտեղ շատ սեւ խոռոչներ կան: Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

«Քննարկումների ժամանակ մենք համոզվեցինք, որ գործող սակագները հնարավոր է պահպանել, անգամ կարելի է ունենալ շատ ավելի մատչելի սակագին, որովհետեւ այն սեւ խոռոչները, ստվերները, որ կան «Երեւան ավտոբուս» ընկերությունում, անհերքելի են: Այդ սեւ խոռոչները երեւացին նաեւ GPS համակարգի գնման տենդերի ժամանակ: Մամուլ էլ եղան հրապարակումներ, որ 1,5 անգամ ավելի թանկ են այդ GPS-ները ձեռք բերվել: Այստեղ գործ ունենք դասական վատնման հետ:

Ինչ ավտոբուս ուզում եք բերեք, եթե այդ ավտոբուսների ամորտիզատորները անբիծ լինեն, բամբակից լինեն, ասֆալտապատման այն խայտառակ միտումը, որ կա քաղաքում, ոչ մի տրանսպորտ չի դիմանալու դրան»,-ասաց Սուքիասյանը:

  • Կիսվել: