կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Իմ դիմումի համաձայն ազատվել եմ զբաղեցրած պաշտոնից. գնդապետ Գրիգոր Պողոսյան

Իմ դիմումի համաձայն ազատվել եմ զբաղեցրած պաշտոնից. գնդապետ Գրիգոր Պողոսյան

ՀՀ գլխավոր դատախազության Քրեակատարողական հիմնարկների նկատմամբ օրինականության վերահսկողության վարչության պետ, գնդապետ Գրիգոր Պողոսյանը ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն: Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեսյբուքյան էջում:

«Երեկ իմ դիմումի համաձայն ազատվել եմ զբաղեցրած պաշտոնից։

Որոշում կայացնելիս առաջնորդվել եմ իմ ներքին համոզմամբ և իմ արժեհամակարգի պահանջներով։ Հայտնում եմ նաև, որ օրերս համացանցային որոշ կայքերում իմ ազատման պատճառների վերաբերյալ առաջ քաշված վարկածները բացարձակ չեն համապատասխանում իրականությանը։

Հարգանքով՝ Գրիգորի Անդրանիկի Պողոսյան»,- գրել է նա:

 

  • Կիսվել: