ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Իմ անունով որևէ անշարժ գույք կալանավորված չէ. Սեյրան Օհանյանի կին

Իմ անունով որևէ անշարժ գույք կալանավորված չէ. Սեյրան Օհանյանի կին

Մի րոպե մի բան ասեմ. Իմ՝ Ռուզաննա Գուրգենի Խաչատրյանի անունով որևէ անշարժ գույք կալանավորված չէ, որովհետև իմ անունով անշարժ գույք գոյություն չունի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը:

Նա նաեւ հավելել է. «ՀԳ. Ապատեղեկատվությունը և շանտաժը անզորության նշան են»:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ դատախազության փոխանցմամբ, ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց մերձավորների գույքի վրա՝ բավարարելով դատախազության միջնորդությունը։ Կալանքը կիրառվել է որպես ապօրինի գույքի բռնագանձման հայցի ապահովման միջոց։

Մասնավորապես գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է ՊՆ նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի, նրան առնչվող անձի՝ Ժակ Ֆովոյի, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ, դստեր, որդու ձեռք բերած գույքի օրինականությունը եւ միջնորդել՝ կալանք դնել նրանց գույքերի վրա, որը բավարարվել է։

  • Կիսվել: