կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Իլոն Մասկը ցանկանում էր գնել Twitter-ը և այն դարձնել մասնավոր ընկերություն

Իլոն Մասկը ցանկանում էր գնել Twitter-ը և այն դարձնել մասնավոր ընկերություն

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ պատրաստ է իր սեփական միջոցներից մինչև 15 միլիարդ դոլար ներդնել Twitter-ը գնելու և այն մասնավոր ընկերության վերածելու համար: Դրանից հետո միայն նրա բաժնետոմսերը կարող են վաճառվել կամ փոխանակվել։ Այս մասին հայտնում է New York Post-ը։

Ավելի վաղ Մասկը TED-ին տված հարցազրույցում իրեն անօթևան էր անվանել՝ ասելով, որ քնում է ընկերների մոտ: Նշել էր, որ գումար է  ծախսում միայն անհրաժեշտ հարմարությունների վրա։ «Ես անձնական զբոսանավ չունեմ, արձակուրդ չեմ գնում, ուստի՝ իմ անձնական սպառումը ցածր է: Միակ բացառությունը մասնավոր ինքնաթիռն է, բայց առանց դրա ես կկորցնեի աշխատանքային ժամեր»,- ասել է ձեռնարկատերը։

  • Կիսվել: