երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Իջևանում տարածք ենք փնտրում մարզադաշտ կառուցելու համար, բայց չենք կարողանում գտնել․ պատգամավոր

Իջևանում տարածք ենք փնտրում մարզադաշտ կառուցելու համար, բայց չենք կարողանում գտնել․ պատգամավոր

Կառավարությունը նպատակ է դրել, որ մինչև 2028 թվականը պետք է երեք մեծ մարզադաշտ կառուցի, սակայն բախվում է տարածքի հետ կապված խնդիրների հետ։ 

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

«Իջևան քաղաքում ուզում ենք տարածք գտնել, որ մարզադաշտ կառուցենք, չենք կարողանում գտնել։ Այսօր կառավարությունը նպատակ է դրել, որ մինչև 2028 թվականը երեք մեծ մարզադաշտ պետք է կառուցի, որից մեկը 40 հազար տեղանոց, մենք այդ տարածքը չունենք։ Մենք ենք գնում տարածքները մասնավորից, որպեսզի մարզական օջախները կառուցենք։ Պետությունն ինքը տարածքի կարիք ունի»,- ասաց Գաբրիելյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Վրաստանը միասնական հայտով դիմել են ՖԻՖԱ-ին` ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդների առաջնությունը հյուրընկալելու համար: Հայկական կողմը հայտարարել է, որ առաջնությունն անցկացնելու համար երկրի տարբեր հատվածներում երեք մարզադաշտ կկառուցվի։ 

 

  • Կիսվել: