հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իջևանում ռուսական համարանիշներով Mazda 6-ը հայտնվել է ռեստորանի տարածքում գտնվող արհեստական լճակում

Իջևանում ռուսական համարանիշներով Mazda 6-ը հայտնվել է ռեստորանի տարածքում գտնվող արհեստական լճակում

Տավուշի մարզում, այսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 10։40-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի «Ոսկե ձկնիկ» ռեստորանային համալիրի տարածքում գտնվող արհեստական լճակն ավտոմեքենա է ընկել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Իջևանի թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ։  Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ լճից դուրս են բերել ռուսական համարանիշներով Mazda 6 մակնիշի ավտոմեքենան։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն ոստիկանությունը տեղեկություններ է ստացել, որ 2 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են «Իջևան» բժշկական կենտրոն։

  • Կիսվել: