չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Իջևան-Բերդ ավտոճանապարհին կաղնու ծառը ընկել և երկկողմանի փակել է ավտոճանապարհը

Իջևան-Բերդ ավտոճանապարհին կաղնու ծառը ընկել և երկկողմանի փակել է ավտոճանապարհը

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 13։23-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքից Այգեգովիտ տանող ավտոճանապարհին ծառն ընկել է, ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Իջևան-Բերդ ավտոճանապարհի 17-րդ կմ-ին՝ Այգեհովիտ գյուղի սկզբնամասում, կաղնու ծառը (մոտ 20 մ) ընկել և երկկողմանի փակել է ավտոճանապարհը:

Փրկարարները մասնատել և հեռացրել ծառը։

Ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։

  • Կիսվել: