ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իգոր Բուտմանն իր հոնորարը փոխանցել է Արցախին

Իգոր Բուտմանն իր հոնորարը փոխանցել է Արցախին

Ռուս հայտնի սաքսոֆոնահար Իգոր Բուտմանը միացել է Հայկական ասամբլեայի նախաձեռնությանը։

Ասամբլեայի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Բուտմանն իր՝ հոկտեմբերի 10-ին Մոսկվայի Պ․ Չայկովսկու անվան կոնսերվատորիայի մեծ դահլիճում կայացած համերգի հոնորարը փոխանցել է Արցախի երեխաների օգնության հիմնադրամին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այս նախաձեռնությանը միացել էր դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսը, որը նույնպես իր հոնորարը փոխանցել էր Արցախին։

  • Կիսվել: