Իդեալական կլինի, եթե վճարումներն իրականացվեն առցանց եղանակով. Փաշինյան (լուսանկար)
Թոշակը ստանալու կամ կանխիկացնելու համար կարիք չկա հասնել բանկի մասնաճյուղեր եւ մասը դառնալ այսպիսի հերթերի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
՛՛Դուք գումարը կարող եք կանխիկացնել նաեւ բանկի համապատասխան բանկոմատի միջոցով: Կոմունալ ծառայությունների համար կարող եք օգտվել վճարային տերմինալներից, որոնք առկա են օրինակ սուպերմարկետներում: Իդեալական կլինի, եթե վճարումներն իրականացվեն առցանց եղանակով՛՛,-նշել է նա:
Վարչապետը նաև լուսանկար է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև.




