ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ի՞նչ հետազոտություններից և բուժօգնության ծավալից կարող են օգտվել մինչև 18 տարեկան երեխաները. ՀՀ ԱՆ

Ի՞նչ հետազոտություններից և բուժօգնության ծավալից կարող են օգտվել մինչև 18 տարեկան երեխաները. ՀՀ ԱՆ

Մինչև 18 տարեկան երեխաների բժշկական օգնությունն անվճար է:

Թե ինչ հետազոտություններից և բուժօգնության ծավալից կարող են օգտվել նրանք մանրամասնում է ՀՀ ԱՆ Մոր և մանկան առողջության պահպանման վարչության Երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը:

 Նշենք, որ երեխաների՝ պետության երաշխավորված՝ անվճար արտահիվանդանոցային/ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում է պոլիկլինիկաներում (բուժմիավորումների, բժշկական կենտրոնների պոլիկլինիկական ստորաբաժանումներում), գյուղական առողջության կենտրոններում, գյուղական բժշկական ամբուլատորիաներում, առողջության առաջնային պահպանման կենտրոններում (ներառյալ դրանց կազմում գործող բուժակ-մանկաբարձական կետերը), ընտանեկան բժշկի գրասենյակներում:

  • Կիսվել: