կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Ի գիտություն հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների

Ի գիտություն հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի մայիսի 19-ի N 728-Ա/2 հրամանի համաձայն՝ ուսուցիչների հերթական վերապատրաստման դասընթացի մոդուլներում կատարվել է փոփոխություն՝ վերապատրաստման չափորոշչին և օրինակելի ծրագրին համապատասխանեցնելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Ըստ այդմ` մինչև սահմանված կարգի համաձայն վերապատրաստման գործընթացի մեկնարկը՝ երաշխավորված վերապատրաստող կազմակերպությունները պետք է զերծ մնան սոցիալական ցանցերում, ԶԼՄ-ներում և հրապարակային այլ հարթակներում ուսուցչի հերթական վերապատրաստման վերաբերյալ հայտարարություններ հրապարակելուց և տարածելուց:

Հարկ է նշել, որ մինչ վերապատրաստման դասընթացի մոդուլների վերահաստատումը` հրապարակված հայտարարության հիմքով կազմակերպված վերապատրաստումները կհամարվեն առ ոչինչ:

 

  • Կիսվել: