կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Հյուպատոս Բադալյանը գրառում է կատարել Հալեպում Իրանի գլխավոր հյուպատոսությունում բացված սգո մատյանում

Հյուպատոս Բադալյանը գրառում է կատարել Հալեպում Իրանի գլխավոր հյուպատոսությունում բացված սգո մատյանում

Մայիսի 23-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական, հյուպատոս Բաբկեն Բադալյանն այցելել է Հալեպում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսություն:

«Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության ողջ անձնակազմի անունից Բ.Բադալյանը խորին ցավակցություն հայտնեց ԻԻՀ գլխավոր հյուպատոս Նավաբ Նուրիին մայիսի 19-ին ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգում վթարված ուղղաթիռի առթիվ, որի հետևանքով զոհվեցին ԻԻՀ Նախագահ Էբրահիմ Ռայիսին, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և նրանց ուղեկցող պաշտոնատար անձինք: ԻԻՀ գլխավոր հյուպատոսը շնորհակալություն հայտնեց այցելության և զորակցության համար»,- ասված է հյուպատոսության գրառման մեջ:

Հանդիպման ավարտից հետո Բ.Բադալյանը գրառում է կատարել Հալեպում ԻԻՀ գլխավոր հյուպատոսությունում բացված սգո մատյանում:

  • Կիսվել: