ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
ՀՅԴ «Նոր սերունդ» կազմակերպության անդամները Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են իրականացրել

ՀՅԴ «Նոր սերունդ» կազմակերպության անդամները Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են իրականացրել

Մարտի 21-ին Ֆրանսիայի ՀՅԴ «Նոր սերունդ» կազմակերպության անդամները բողոքի ակցիա են իրականացրել Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց` դատապարտելով Ադրբեջանի քաղաքականությունը, որի բռնապետական ռեժիմը շրջափակման մեջ է պահում 120 000 հայերի, տեղեկանում ենք ՀՅԴ պաշտոնական կայքից։

«44-օրյա պատերազմից գրեթե 3 տարի անց ադրբեջանական բռնապետությունը շարունակում է հալածել արցախահայությանը։

Ադրբեջանը շարունակում է անողոք ռազմական սադրանքներով թիրախավորել հայ խաղաղ բնակիչներին և զինվորներին։

Պատերազմը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ այս հանցագործությունները մնում են անպատիժ եւ խլանում աշխարհի լռության մեջ:

Մեր պայքարը շարունակվում է», -ասում էին ակցիայի մասնակիցները:

Նրանք եռագույն ծխագլաններ են արձակել եւ այրել Ադրբեջանի դրոշը:

  • Կիսվել: