հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՀՅԴ Իրանի Հարավային շրջանի կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ

ՀՅԴ Իրանի Հարավային շրջանի կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ

ՀՅԴ Իրանի Հարավային շրջանի կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտել է Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանի հայտարարությունները:

ՀՅԴ Իրանի կազմակերպության հայտարարության մեջ ասվում է.

«Վերջերս Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը սփյուռքահայ զանազան համայնքների կողմից ՀՀ իշխանությունների կիրառած հայադավ եւ ազգակործան գործունեության դեմ կազմակերպված հանրահավաքներն անվանել է «պետական դավաճանություն»՝ անտեսելով իրենց իշխանության միջոցով հռչակած «ժողովրդավարական արժեքներ»-ը։

Փաշինյանի իշխանության այս հլու հանձնակատարը, հակառակ իր կոչմանը՝ փոխարեն Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ համերաշխություն եւ խաղաղություն ստեղծելու, նույնացնելով հայոց պետականության վեհ արժեքը իշխանությունների հետ, դժբախտաբար լծվել է երկպառակտություն եւ թշնամություն սերմանելու ցավալի, բայց եւ ի սկզբանե ձախողած գործին։

ՀՅԴ Իրանի Հարավային շրջանի կազմակերպության անունից խստորեն դատապարտում ենք Հայաստանի իշխանությունների եւ նրա ներկայացուցիչների այս գործունեությունն ու քաղաքականությունը՝ հիշեցնելով, որ Դաշնակցության համար անժամանցելի ու անսակակարկելի արժեքներ են Հայաստանն ու հայ ժողովրդի իրավուքները, որոնց կարեւորագույն գրավականն է ազգային հզոր պետականությունը։

  • Կիսվել: