ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահը բերման է ենթարկվել

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահը բերման է ենթարկվել

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանին ոստիկանությունը բերման է ենթարկել: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը: 

Նա հեռախոսով կապ հաստատեց կուսակից ընկերոջ հետ, վերջինս փոխանցեց.

«Ես ասել եմ, որ հայտնվելու եմ այնտեղ, որտեղ ուզում եմ, հայտնվել եմ, հիմա ինձ տանում են Արաբկիրի ոստիկանության բաժին: Պատճառաբանությունն այն է, որ չեմ ենթարկվել ոստիկանական հրահանգներին»:

Ավելի վաղ Կարապետյանը փորձեց մոտենալ պատգամավոր Հովիկ Աղազարյանին, ոստիկանները թույլ չտվեցին: Նա խոստացավ, որ կես ժամվա ընթացքում կմոտենա:

  • Կիսվել: