Անցած 1 օրում գրանցվել է 8 ավտովթար․ 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները հուլիսի 3-4-ը բացահայտել են 108 հանցագործություն:
Մասնավորապես՝
15-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութի հայտնաբերման,9-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խարդախության, 7-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,6 դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 5 դեպք՝ հոգեկան ներգործության, 4 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի, 3 դեպք՝ թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 2-ական դեպք՝ խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու։
Բացահայտվել են նաև՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, սառը զենքի հայտնաբերման, հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերելու, իրացնելու կամ իրացմանն աջակցելու դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
- անձնական ունեցվածքի գողության՝ 4 դեպք,
- բնակարանային գողության և մարմնական վնասվածք պատճառելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 4 դեպք։
Անցած 1 օրում գրանցվել է 8 ավտովթար․ 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։