Ալիևը կրկին խոսել է «արևմտյան ադրբեջանցիների» իրավունքների մասին
Մեծ նշանակություն ունի նաև Հայաստանից արտաքսված արևմտյան ադրբեջանցիների իրավունքների ապահովումը. հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԶԿ) 17-րդ գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։
«Մենք բարձր ենք գնահատում անցյալ ամիս Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի նիստում 57 անդամ երկրների միաձայն որոշմամբ բանաձևի ընդունումը, որը աջակցություն է հայտնում Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձի իրավունքին», - ասել է նա։