ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Հույս կա, որ մի քանի ժամվա ընթացքում Գուդաուրի-Կոբի ավտոճանապարհը երթևեկելի կլինի. դեսպանություն

Հույս կա, որ մի քանի ժամվա ընթացքում Գուդաուրի-Կոբի ավտոճանապարհը երթևեկելի կլինի. դեսպանություն

Վրաստանի պատկան մարմիններն արդեն սկսել են Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի փակ ճանապարհահատվածի մաքրման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։

«Ձնահյուսի վտանգը չեզոքացնելու նպատակով ուղղաթիռներ են պտտվել ձնահյուսի վտանգ պարունակող հատվածներում և այդ կերպ, ինչպես նաև պայթեցումների միջոցով արհեստականորեն խթանվել է ձնահյուսի առաջացումը, որից հետո ձնամաքրման տեխնիկան անցել է գործի։

Հույս կա, որ մի քանի ժամվա ընթացքում ավտոճանապարհը երթևեկելի կլինի՝ նախ մարդատար տրանպորտային միջոցների համար, ապա նաև բեռնատարների համար»,- ասված է դեսպանության հայտարարության մեջ։

 

  • Կիսվել: