կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հուսով եմ՝ կիրագործենք մեր առջև դրված խնդիրներն ու նպատակները. Սանոսյանը շնորհավորել է էներգետիկների մասնագիտական տոնը

Հուսով եմ՝ կիրագործենք մեր առջև դրված խնդիրներն ու նպատակները. Սանոսյանը շնորհավորել է էներգետիկների մասնագիտական տոնը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված էներգետիկների մասնագիտական տոնին, հայտնում են ՏԿԵ նախարարության մամուլի ծառայությունից։

Միջոցառմանը մասնակցում էին էլեկտրաէներգետիկական համակարգի ներկայացուցիչներ։

Նախարար Գնել Սանոսյանը շնորհավորել է ներկաներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ ընդգծելով, որ նրանց ամենօրյա նվիրված աշխատանքով է պայմանավորված համակարգի կայուն և անխափան գործառնումը։

Նախարարը նաև նշել է՝ չնայած ունեցած ձեռքբերումներին՝ համակարգն ունի շարունակական արդիականացման կարիք, ինչն իր հերթին պահանջում է օրնիբուն քրտնաջան աշխատանք․ «Կա համատեղ թիմային աշխատանք, և ես հուսով եմ, որ դրա շնորհիվ կիրագործենք մեր առջև դրված խնդիրներն ու նպատակները»,-ասել է նախարարը։

Միջոցառման երկրորդ հատվածում Էներգետիկի մասնագիտական տոնի՝ Էներգետիկի օրվա կապակցությամբ ոլորտի մի շարք ներկայացուցիչներ խրախուսվել են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության շնորհակալագրով։

 

  • Կիսվել: