շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հուսով եմ՝ ԱՄՆ-ում և մյուս երկրներում ձևավորված առողջապահական լավ ավանդույթները կօգտագործենք` համատեղ նոր կապեր ստեղծելու համար. Ավանեսյան

Հուսով եմ՝ ԱՄՆ-ում և մյուս երկրներում ձևավորված առողջապահական լավ ավանդույթները կօգտագործենք` համատեղ նոր կապեր ստեղծելու համար. Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով ԱՄՆ֊ում է, հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:

Նախարարին ընդունել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը։
Հյուպատոսության պաշտոնական ընդունելությանը ներկա են եղել Սփյուռքում առողջապահության ոլորտի կազմակերպիչներ, բժիշկներ։

«Հույս ունեմ, որ առաջիկա տարիներին ԱՄՆ-ում և մյուս երկրներում ձևավորված առողջապահական լավ ավանդույթները կօգտագործենք` համատեղ նոր կապեր ստեղծելու և արդյունավետ համագործակցություն զարգացնելու համար։ Մենք ունենք տաղանդավոր բժիշկներ, նրանք մեծ թիվ են կազմում նաև ԱՄՆ-ում և մյուս երկրներում. նրանց համար Հայաստանը կարող ենք միասին դարձնել սովորելու, աշխատելու, փորձի փոխանակման վայր»,֊նշել է Անահիտ Ավանեսյանը։

 

  • Կիսվել: