ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հուսահատությունից դրդված վախկոտին բնորոշ ռազմական հանցագործություններ․ Սերժ Թանկյան

Հուսահատությունից դրդված վախկոտին բնորոշ ռազմական հանցագործություններ․ Սերժ Թանկյան

Ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ, System Of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը թվիթերյան էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի հրետակոծությանը։

«Ես այս գեղեցիկ քաղաքում երկու անգամ եմ եղել, վերջին անգամ՝ 2017 թվականին։ Ադրբեջանական և թուրքական հրթիռները ոչնչացնում են մարդկանց և քաղաքացիական կառույցները․ սրանք վախկոտ ռազմական հանցագործությունների ակտեր են, քանի որ նրանք հուսահատության մեջ են ընկնում»,- գրել է երաժիշտը։

  • Կիսվել: