կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հունվարից մինչև հիմա քաղաքապետարանը 1000 կանգնակ է հեռացրել երթևեկելի հատվածներից

Հունվարից մինչև հիմա քաղաքապետարանը 1000 կանգնակ է հեռացրել երթևեկելի հատվածներից

Ստվարաթղթե արկղեր, մետաղական արգելանշաններ. փողոցների երթեւեկելի մասում կանգնակների տեղադրումն արգելվում է օրենքով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Երեւանի քաղաքապետարանը։

Խնդիրը լուծելու համար Երեւանի քաղաքապետարանը՝ պարեկային ծառայության հետ ամենօրյա ուժեղացված ստուգայցեր է անում:

Կանգնակները հեռացվում են, տնտեսվարողները՝ տուգանվում:

Հունվարից մինչեւ հիմա մոտ 1000 կանգնակ է հեռացվել: Ստուգայցերը լինելու են շարունակական: Քաղաքապետարանը հորդորում է տնտեսվարողներին՝ չխախտել օրենքն ու չտեղադրել կանգնակներ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում.

  • Կիսվել: