Հունիսի 3-ին անտառներում մեկնարկելու են ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումները
Հունիսի 3-ին անտառներում մեկնարկելու են ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Միջոցառումներն իրականացվելու են շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայնատառ» ՊՈԱԿ-ի՝ Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի մարզերի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում գտնվող վնասատուներով վարակված անտառային տարածքներում՝ հետևյալ ժամանակացույցով (եղանակային պայմաններից ելնելով՝ հնարավոր են շեղումներ).
✅ Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղ` 1700 հա տարածքում – 03.06.2022 – 08.06.2022
✅ Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ 1340 հա տարածքում – 09.06.2022 – 11.06.2022
✅ Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ 1400 հա տարածքում – 12.06.2022 – 15.06.2022։
«Ուշադրություն
❌Պայքարի միջոցառումների ավարտից հետո՝ 25 օր, խստիվ արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մարդկանց և կենդանիների մուտքը, սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքը:
❌Նշված ժամանակահատվածում անհրաժեշտ է մեղվաընտանիքները դուրս բերել քիմիական մշակման ենթարկված տարածքներից»,- զգուշացնում են նախարարությունից: