ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հունաստանում ՀՀ դեսպանը մասնակցել է ամանորյա գաթայի կտրման արարողությանը

Հունաստանում ՀՀ դեսպանը մասնակցել է ամանորյա գաթայի կտրման արարողությանը

Հունվարի 21-ին Աթենքի Հ.Բ.Ը.Մ. «Արտաքի Գալփաքեան» վարժարանի «Հրանտ եւ Լուիզ Ֆեներճեան» սրահում Հունաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնակցեց ամանորյա գաթայի կտրման արարողությանը` դպրոցի ծնողական խորհրդի նախաձեռնությամբ։

Դեսպան Տիգրան Մկրտչյանը ողջունի խոսքեր հղեց բոլոր ներկաներին եւ վարժարանի սաներին, ընդգծելով հայրենիքի հետ կապն ամուր պահելու անհրաժեշտությունը, որը սկսվում է հայեցի կրթությունից եւ ամրապնդվում մշակույթով։ Դեսպանը մաղթեց ամենայն հաջողություն եւ ամենայն բարիք ուսումնական տարվա ընթացքում։

Խոսքով հանդես եկավ նաեւ Արտաքի Գալփաքեան վարժարանի
տնօրենուհի Խրիստինա Սպիրոպուլուն` շնորհակալություն հայտնելով վարժարանի ողջ կազմին , որոնց օգնությամբ կայացավ ամենամյա գեղեցիկ միջոցառումը, հայտնում են հունաստանում ՀՀ դեսպանությունից:

  • Կիսվել: