երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հուլիսի 21-ին Քոբայրից մինչև Օձունի խաչմերուկ տանող հատվածը 2 ժամով փակ կլինի

Հուլիսի 21-ին Քոբայրից մինչև Օձունի խաչմերուկ տանող հատվածը 2 ժամով փակ կլինի

Հուլիսի 21-ին՝ ժամը 14.30-ից մինչև 16.30-ը, փակ կլինի Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի՝ Քոբայրից մինչև Օձունի խաչմերուկ հատվածը։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

՛՛Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։

Հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: