Հուլիսի 10-ից երթևեկության համար ժամանակավորապես կփակվի Հ-58 հանրապետական նշանակության ճանապարհի Կիրանց գյուղով անցնող հատվածը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն իրազեկում է վարորդներին.
«Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 10-ից երթևեկության համար ժամանակավորապես կփակվի Հ-58 հանրապետական նշանակության ճանապարհի Կիրանց գյուղով անցնող հատվածը։ Տվյալ հատվածը վարորդները կարող են շրջանցել Հ-58-Աճարկուտ-Հ-58 ավտոճանապարհով։
Կտրվի լրացուցիչ տեղեկություն»։



