ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հուլիսի 1-ից կմեկնարկի դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման պետական ծրագիրը

Հուլիսի 1-ից կմեկնարկի դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման պետական ծրագիրը

Արմավիր մարզպետի աշխատակազմից տեղեկացնում են, որ հուլիսի 1-ից կմեկնարկի դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման այս տարվա պետական ծրագիրը` երկու հերթափոխով, 20 օրով:

Ծրագրի շրջանակում հուլիսի 1-ից օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում Հանքավանի տարբեր ճամբարներում կհանգստանան զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու անապահով բազմազավակ ընտանիքների դպրոցահաuակ երեխաները:

2023 թվականի դպրոցականների ամառային հանգստի կազմակերպումն ապահովելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով:

Ծրագիրն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ մարզերի հետ համագործակցությամբ:

 

  • Կիսվել: