կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում ընդունել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» 4-րդ ծրագրի մասնակիցներին

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում ընդունել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» 4-րդ ծրագրի մասնակիցներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում ընդունել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» 4-րդ ծրագրի մասնակիցներին։

Նախագահը ողջունել է երիտասարդներին՝ ընդգծելով, որ նման ծրագրերը կարևոր հարթակ են պետականության հիմնարար արժեքները խորությամբ հասկանալու և նոր սերնդի գիտելիքները բազմակողմանիորեն զարգացնելու համար։

Իր խոսքում Հանրապետության նախագահը խոսել է պետական անկախության, ինքնիշխանության, ազատության և ժողովրդավարության գաղափարների մասին՝ առանձնացնելով դրանց դերը մեր հասարակական և քաղաքական կյանքի կազմակերպման մեջ։ Նա շեշտել է, որ այդ արժեքները ոչ միայն պատմական ճանապարհի արդյունք են, այլև մեր ապագայի ձևավորման հենասյուներ։

Բանախոսության ավարտին նախագահը զրույց է ունեցել «Ամառային դպրոցի» մասնակիցների հետ՝ պատասխանելով նրանց հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին երկրի ներքին զարգացումներին, արտաքին քաղաքական առաջնահերթություններին և հասարակական կյանքի տարբեր ոլորտներին։

Երիտասարդները հնարավորություն են ունեցել ոչ միայն ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները, այլև լսել նախագահի դիտարկումները։

  • Կիսվել: