երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
ՀԹՖ նորընտիր նախագահը ծանոթացել է Վանաձորի թենիսի ակադեմիայի ենթակառուցվածքներին

ՀԹՖ նորընտիր նախագահը ծանոթացել է Վանաձորի թենիսի ակադեմիայի ենթակառուցվածքներին

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանն աշխատանքային այցով Վանաձորում էր:

ՀԹՖ նորընտիր նախագահն այցելել է Վանաձորի թենիսի ակադեմիա, ծանոթացել ակադեմիայի ենթակառուցվածքներին, շփվել երեխաների ու ծնողների հետ։ Այցի ընթացքում քննարկվել են մարզում թենիսի զարգացմանն ու մասսայականացմանն ուղղված մի շարք ծրագրեր։

Ֆեդերացիայի նախագահը տեղում ծանոթացել է երկու նոր թենիսի կորտերի կառուցման ծրագրին։

«Մենք ունենք մշակած ծավալուն ռազմավարություն  և ֆեդերացիան ցուցաբերելու է իր աջակցությունը մարզում թենիսի զարգացման համար։ Մեծ հույս ունենք, որ երկու կորտերի պատրաստ լինելուց հետո կարող ենք այստեղ նաև միջազգային մրցաշարեր անցկացնել»,- նշել է Վարդան Զաքարյանը։

Ֆեդերացիայի նախագահը նաև նվերներ է հանձնել Վանաձորի թենիսի ակադեմիայի սաներին։

  • Կիսվել: