Հրշեջները մարել են Վերին Պտղնիում գտնվող հանգստի և ժամանցի սրահում բռնկված հրդեհը
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 9-ին, ժամը 17։11-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող հանգստի և ժամանցի համալիրներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վերին Պտղնի գյուղի՝ Երևան-Աբովյան խճուղում գտնվող հանգստի և ժամանցի համալիրներից մեկի սրահներից մեկում, որը գտնվում է վերանորոգման փուլում:
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 17։46-