երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 14.5 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 14.5 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հուլիսի 24-29-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 2 հա, Ավան վարչական շրջանում՝ 1900 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1000 քմ,

Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղում՝ 1500 քմ,

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 2000 քմ, Մասիս քաղաքում՝ 2 հա, 3000 քմ,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 2000 քմ, Եղվարդ քաղաքում՝ 2 հա, Գառնի գյուղում՝ 2300 քմ, Արզնի գյուղում՝ 1000 քմ, Արագյուղ գյուղում՝ 3 հա, Զովք գյուղում՝ 4 հա,

Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղում՝ 500 քմ,

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 14.5 հա։

  • Կիսվել: