Հռոմի պապը շտապ օգնության մեքենա է նվիրել Հայաստանին
Պապի ներկայացուցիչ Խոսե արքեպիսկոպոս Բետենկուրը
Ինչպես նշվում է՝ Ֆրանցիսկոս պապի նվերը հանձնվել է Աշոցքի «Տիրամայր Նարեկ» կաթոլիկ հիվանդանոցին:
Ըստ Սուրբ Աթոռի մամուլի ծառայության՝ շտապ օգնության նորագույն մեքենան համալրված է ժամանակակից բժշկական սարքավորումներով և շնչառական սարքերով՝ նախատեսված կորոնավիրուսով հիվանդների համար:
Հաղորդվում է նաև, որ ապրիլի 25-ին արքեպիսկոպոս Բետենկուրը հանդիպում է ունեցել հիվանդանոցի տնօրեն Մարիո Կուկարոլլոյի հետ: