ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀՌՕ օդաչուները Հայաստանում կատարել են զինվորականների պայմանական որոնում եւ տարհանում

ՀՌՕ օդաչուները Հայաստանում կատարել են զինվորականների պայմանական որոնում եւ տարհանում

Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանի բանակային եւ օպերատիվ-տակտիկական ավիացիայի օդաչուները Հայաստանում ստացել են առաջին առաջադրանքներն ավիաբազայի հրամանատարից՝ նոր ուսումնական շրջանում հատուկ պարապմունքի շրջանակում։

Ինչպես տեղեկացրել է ՀՌՕ մամուլի ծառայությունը, «Էրեբունի» ավիաբազայի հրամանատարության եւ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները պարապմունք են անցկացրել Ми-8МТВ-5 եւКа-52 ուղաղթիռների եւ բազմաթիրախային МиГ-29 կործանիչների անձնակազմերի հետ, անձնակազմերին ներկայացվել են առաջադրանքներ ուսումնամարզական թռիչքների համար։

Օդերեութաբանական ծառայության սպաները հանդես են եկել զեկույցով եղանակային պայմանների մասին՝ քամու ուղղության եւ արագության, ջերմաստիճանի, խոնավության մակարդակի եւ այլնի, թռիչքներ կատարողների եւ ինժեներատեխնիկական սպասարկման խումբը զեկուցել է հրամանատարությանը առաջադրանքների կատարման մասին՝ առ այն, որ մարտական մեքենաները պատրաստ են թռիչքի, ինչպես նաեւ պատրաստ է թռիչքուղին։

Մշակվել են թռիչքներ բարձրլեռնային պայմաններում, կատարվել են զինծառայողների պայմանական որոնում եւ տարհանում, իրականացվել է վայրէջք չնախապատրաստված հարթակում։

Օպերատիվ-տակտիկական ավիացիայի օդաչուները ստացել են պարզ, բարդ եւ բարձր պիլոտաժի հմտությունների մշակմանն ուղղված ուսումնամարզական թռիչքների առաջադրանքներ՝ զույգերով, օղակներով եւ էսկադրիլիայով թռիչքներ կատարելու համար։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: