երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հրդեհից զոհված զինծառայողների ծնողներից մի քանիսին Կառավարությունից ընդունել են

Հրդեհից զոհված զինծառայողների ծնողներից մի քանիսին Կառավարությունից ընդունել են

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային կացարանում հունվարի 19-ին բռնկված հրդեհից զոհված զինծառայողների ծնողներից մի քանիսին Կառավարությունից ընդունել են։

Թե կոնկրետ ում հետ են հանդիպելու ծնողները՝ դեռեւս հայտնի չէ։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից նրանք բողոքի ակցիա են անցկացրել Պաշտպանության նախարարության, ապա Կառավարության շենքի մոտ։ Նրանք նշել են համաձայն չեն վարույթի քննության ընթացքին եւ կարծում են, որ ողբերգության հանգամանքները միտումնավոր կոծկվում են։

  • Կիսվել: