ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արին գյուղում այրվել են մոտ 2 հա խոտածածկույթ, մոտ 500 քմ գարու արտ, ջերմահարվել՝ մոտ 1․3 հա ծիրանի այգի

Արին գյուղում այրվել են մոտ 2 հա խոտածածկույթ, մոտ 500 քմ գարու արտ, ջերմահարվել՝ մոտ 1․3 հա ծիրանի այգի

Հրդեհի ահազանգ Արին գյուղում Հուլիսի 9-ին, ժամը 15:40-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին գյուղում այրվում է խոտածածկույթ։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։54-ին, մարվել՝ 19։30-ին։ 

Այրվել են մոտ 2 հա խոտածածկույթ, մոտ 500 քմ գարու արտ, ջերմահարվել՝ մոտ 1․3 հա ծիրանի այգի։ 
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 12 հրշեջ-փրկարար և ոստիկանության 3 աշխատակից։

  • Կիսվել: