երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Երևանի Վարդանանց փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել (լուսանկարներ)

Երևանի Վարդանանց փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել (լուսանկարներ)

Սեպտեմբերի 14-ին, ժամը 06։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վարդանանց փողոցում գտնվող ռեստորաններից մեկում, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Հրդեհի բարդության «1-Բիս» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։23-ին, մարվել՝ 06։59-ին։ Սրահում (2 քմ) մասամբ այրվել են կահույք և կենցաղային իրեր:

 

Нет описания.

Нет описания.

Нет описания.

  • Կիսվել: