ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հրդեհ Շատին գյուղի տներից մեկում․ հյուրասենյակում հայտնաբերվել է մոտ 60 տարեկան կնոջ դի

Հրդեհ Շատին գյուղի տներից մեկում․ հյուրասենյակում հայտնաբերվել է մոտ 60 տարեկան կնոջ դի

Մայիսի 6-ին, ժամը 19:16-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շատին գյուղի դպրոցի մոտակայքում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:44-ին, մարվել՝ 20:13-ին: Տան հյուրասենյակում հայտնաբերվել է մոտ 60 տարեկան կնոջ դի՝ մասամբ այրված։ 

  • Կիսվել: