հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հրդեհ Սարի թաղում. կա տուժած

Հրդեհ Սարի թաղում. կա տուժած

Հունիսի 10-ին, ժամը 19։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարի թաղ 8-րդ փողոցի նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

ԱԻՆ–ից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։29-ին, մարվել` 19։37-ին: Այրվել են տան հյուրասենյակի (մոտ 20 քմ) փայտե առաստաղը (մոտ 10 քմ) և կենցաղային գույք։ Հրդեհի հետևանքով Ռ․ Մ․-ն (ծնված 1940 թ.) հոսպիտալացվել է Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ:

  • Կիսվել: